Philips Saeco SM8780/00 - Manual de uso - Página 171

Philips Saeco SM8780/00

Máquina de café Philips Saeco SM8780/00 - Manual de uso, léela gratuitamente en línea en formato PDF. Esperamos que esto te ayude a resolver cualquier duda que puedas tener. Si tienes más preguntas, contáctanos a través del formulario de contacto.

Cargando la instrucción

796

Հայերեն

-

«Մանրակրկիտ մաքրում կաթից». Philips-ի կաթի վազքուղու մաքրման միջոցով կատարեք
«Մանրակրկիտ մաքրում կաթից» պրոցեդուրան՝ կաթի ներքին համակարգը մանրակրկիտ
մաքրելու համար:

Ներքին կապուչինատորի լվացումը ծորակի տակ

1

Բացեք ներքին կապուչինատորի դռնակը (Նկ. 37):

2

Հրեք ներքին կապուչինատորը ներքև և հանեք այն (Նկ. 38):

3

Քանդեք ներքին կապուչինատորը՝ քաշել-հանելով ներքևի մասը վերևի մասից (Նկ. 39):

4

Քանդեք բոլոր մասերը (Նկ. 40) և լվացեք ծորակի տակ:

5

Նորից հավաքեք ներքին կապուչինատորը:

6

Ներքին կապուչինատորը տեղը դնելու համար դրեք այն ուղիղ դիրքով և համոզվեք, որ անցքերը
հավասարեցված են մեքենայի երկու խողովակների հետ: Այնուհետև շարժեք ներքին
կապուչինատորը դեպի վեր, մինչև այն կտտոցով փակվի իր տեղում (Նկ. 1):

7

Փակեք դռնակը:

Մանրամասն տեսա-հրահանգների համար այցելեք

www.saeco.com/care

կայք:

Աղային նստվածքների մաքրման պրոցեդուրան

Օգտագործեք միայն Philips-ի նստվածքի մաքրման միջոցը: Ոչ մի դեպքում մի օգտագործեք
ծծմբաթթվի, աղաթթվի, սուլֆամաթթվի կամ քացախաթթվի (քացախ) վրա հիմնված
նստվածքազերծող նյութ, քանի որ դա կարող է վնասել մեքենայի ջրի վազքուղին և պատշաճ կերպով
չի լուծի կրաքարը: Philips-ի նստվածքի մաքրման միջոցը չօգտագործելու դեպքում ձեր երաշխիքը
կչեղարկվի: Սարքավորումը նստվածքից չմաքրելու դեպքում նույնպես ձեր երաշխիքը կչեղարկվի:
Philips-ի նստվածքի մաքրման միջոցը կարող եք ձեռք բերել տեղական կամ առցանց առևտրային
ներկայացուցիչներից կամ լիազորված սպասարկման կենտրոններից:

1

Երբ մեքենան ձեզ հիշեցնում է մաքրել նստվածքը, հպեք հաստատման պատկերակը, որպեսզի
սկսեք: Առանց մեքենայի հիշեցման՝ նստվածքների մաքրումը սկսելու համար հպեք
«Կարգավիճակ» պատկերակին և ընտրեք «Աղային նստվածքների մաքրում»:

2

Հեռացրեք կաթիլների դարակը, սուրճի նստվածքի կոնտեյները և HygieSteam կոնտեյները (Նկ. 26),
դատարկեք դրանք և կրկին տեղադրեք մեքենայի մեջ:

3

Հանեք ջրի բաքը և դատարկեք այն: Այնուհետև հանեք AquaClean ֆիլտրը:

4

Լցրեք Philips-ի մաքրող նյութի ամբողջ շիշը ջրի բաքի մեջ, ապա լցրեք այն ջրով մինչև CALC CLEAN
նշագիծը (Նկ. 41): Այնուհետև նորից տեղադրեք ջրի բաքը մեքենայի մեջ:

5

Մեծ տարա (1,5 լ) դրեք սուրճի ծորակի տակ:

6

Համոզվեք, որ HygieSteam կոնտեյները ճիշտ է մոնտաժված (Նկ. 34) և ամրացված մեքենային (Նկ.
35): Կաթի խողովակը դրեք խողովակի բռնիչի մեջ:

7

Հետևեք էկրանի հրահանգներին՝ նստվածքների մաքրման գործընթացը սկսելու համար:
Նստվածքի մաքրման գործընթացը տևում է մոտ. 30 րոպե, այն բաղկացած է նստվածքի մաքրման
և ողողման ցիկլից:

8

Նստվածքի մաքրման ցիկլը ավարտվելուց հետո դուք պետք է ողողեք ջրի բաքը և ջրի վազքուղին:
Հետևեք էկրանին ցուցադրվող հրահանգներին:

9

Տեղադրեք նոր AquaClean ֆիլտրը ջրի բաքի մեջ և ակտիվացրեք այն (Տես գլուխ 'AquaClean ջրի
ֆիլտրի ակտիվացում (5 րոպե)'):
Խորհուրդ

AquaClean զտիչի օգտագործումն օգնում է նվազեցնել նստվածքներից մաքրման

ընթացակարգի կատարման հաճախականությունը:

"Cargando la instrucción" significa que debes esperar hasta que el archivo se cargue y puedas leerlo en línea. Algunas instrucciones son muy grandes y el tiempo de carga depende de la velocidad de tu conexión a Internet.

Otros modelos de máquinas de café Philips