Saeco SM6580/10 - Manual de uso - Página 142

Saeco SM6580/10

Máquina de café Saeco SM6580/10 - Manual de uso, léela gratuitamente en línea en formato PDF. Esperamos que esto te ayude a resolver cualquier duda que puedas tener. Si tienes más preguntas, contáctanos a través del formulario de contacto.

Cargando la instrucción

674

Հայերեն

Տուփի հետ տրամադրված ջրի կոշտության թեստի միջոցով որոշեք ձեր
տարածաշրջանի ջրի կոշտությունը.

1

Ընկղմեք ջրի կոշտության թեստը ծորակի ջրի մեջ կամ պահեք այն ծորակի տակ 1 վայրկյան (Նկ.
18)։

2

Սպասեք 1 րոպե։ Թեստի վրայի կարմիր գույնով ներկված քառակուսիների թիվը ցույց է տալիս ջրի
կոշտությունը (Նկ. 19)։

Սարքի կարգավորումներից ընտրեք ջրի ճիշտ կոշտությունը.

1

Հպեք «Կարգավորումներ» պատկերակը և օգտագործեք վերև և ներքև ուղղված սլաքները՝ «Ջրի
կոշտություն» կարգավորումն ընտրելու համար։ Ապա սեղմեք OK պատկերակը՝ հաստատելու
համար։

2

Օգտագործեք վերև և ներքև ուղղված սլաքները՝ ջրի կոշտության մակարդակն ընտրելու համար։
Էկրանի վրա ընտրված կարմիր քառակուսիների թիվը պետք է լինի նույնը, ինչ թեստի կարմիր
քառակուսիների թիվը (Նկ. 20)։

3

Երբ սահմանեք ջրի ճիշտ կոշտությունը, հպեք OK պատկերակը՝ հաստատման համար։

Աղալու աստիճանների կարգաբերում

Կարող եք փոխել սուրճի պնդությունը հատիկավոր սուրճի կոնտեյների ներսում գտնվող աղացման
կարգավորման բռնակի միջոցով: Որքան ցածր է բռնակի կարգավորումը, այնքան մանր է աղացած
սուրճը, և այնքան պինդ է պատրաստած ըմպելիքը: Կարող եք ընտրել աղացման մանրության 12
տարբեր կարգավորումների միջև:

Սրճեփ մեքենայի նախնական կարգավորումն ապահովում է սուրճի հատիկներից լավագույն համի
ստացումը: Ուստի, խորհուրդ ենք տալիս չփոխել աղացման կարգավորումները նախքան 100-150
բաժակ ըմպելիք պատրաստելը (օգտագործման մոտ 1 ամիս):

Աղացման կարգավորումները կարող եք կատարել միայն երբ մեքենան աղում է սուրճի հատիկներ:

Տարբերությունն ամբողջությամբ զգալու համար անհրաժեշտ է 2-3 անգամ ըմպելիք պատրաստել:

Աղացման կարգավորման բռնակը միաժամանակ տեղափոխեք միայն մեկ դիրքով՝ աղացը

չվնասելու համար:

1

Սուրճի արտամղման ծորակի տակ տեղադրեք բաժակ:

2

Հեռացրեք սուրճի հատիկների տուփի կափարիչը (Նկ. 21):

3

Տոփեք Էսպրեսո պատկերակը, ապա սեղմեք մեկնարկի/կանգի կոճակը:

4

Աղացը գործարկելուց հետո աղացման կարգավորման բռնակը սեղմեք դեպի ներքև և պտտեք
ձախ կամ աջ (Նկ. 22):

Մեքենայի այլ կարգավորումների կատարում

Տոփելով Կարգավորումներ պատկերակը՝ կարող եք կատարել հետևյալ կարգավորումները.
-

Ջրի կոշտություն. կարող եք ընտրել 5 մակարդակների միջև՝ ձեր տարածաշրջանում ջրի
կոշտության մակարդակին համապատասխան:

-

Սպասման ժամանակ. կարող եք ընտրել 15, 30, 60 կամ 180 րոպե արժեքների միջև:

-

Էկրանի պայծառություն. կարող եք ընտրել ցածր, միջին կամ բարձր արժեք:

-

Լեզու. կարող եք սահմանել ինտերֆեյսի ձեր նախընտրած լեզուն:

-

Ձայն. կարող եք ակտիվացնել կամ ապաակտիվացնել մեքենայի ձայնային ազդանշանները:

-

Առջևի լուսավորություն. կարող եք կատարել ընտրություն «միշտ միացված», «պատրաստման
ընթացքում» կամ «միշտ անջատված» արժեքների միջև:

-

Չափման միավոր. կարող եք ընտրել մլ. կամ ունցիա:

"Cargando la instrucción" significa que debes esperar hasta que el archivo se cargue y puedas leerlo en línea. Algunas instrucciones son muy grandes y el tiempo de carga depende de la velocidad de tu conexión a Internet.

Otros modelos de máquinas de café Saeco