Saeco SM6580/10 - Manual de uso - Página 148

Máquina de café Saeco SM6580/10 - Manual de uso, léela gratuitamente en línea en formato PDF. Esperamos que esto te ayude a resolver cualquier duda que puedas tener. Si tienes más preguntas, contáctanos a través del formulario de contacto.
680
Հայերեն
Մանրամասն տեսա-հրահանգների համար այցելեք
www.saeco.com/care
կայք:
Աղային նստվածքների մաքրման պրոցեդուրան
Օգտագործեք միայն Philips-ի նստվածքի մաքրման միջոցը: Ոչ մի դեպքում մի օգտագործեք
ծծմբաթթվի, աղաթթվի, սուլֆամաթթվի կամ քացախաթթվի (քացախ) վրա հիմնված
նստվածքազերծող նյութ, քանի որ դա կարող է վնասել մեքենայի ջրի վազքուղին և պատշաճ կերպով
չի լուծի կրաքարը: Philips-ի նստվածքի մաքրման միջոցը չօգտագործելու դեպքում ձեր երաշխիքը
կչեղարկվի: Սարքավորումը նստվածքից չմաքրելու դեպքում նույնպես ձեր երաշխիքը կչեղարկվի:
Philips-ի նստվածքի մաքրման միջոցը կարող եք ձեռք բերել տեղական կամ առցանց առևտրային
ներկայացուցիչներից կամ լիազորված սպասարկման կենտրոններից:
1
Երբ մեքենան ձեզ հուշի նստվածքի մաքրման անհրաժեշտության մասին, տոփեք OK պատկերակը՝
մաքրումը սկսելու համար: Առանց մեքենայից հուշում ստանալու նստվածքներից մաքրման
գործընթացը սկսելու համար տոփեք «Մաքրել» պատկերակը, ապա ընտրեք «Մաքրել
նստվածքից»:
2
Հեռացրեք կաթիլային դարակը, սուրճի նստվածքի կոնտեյները և HygieSteam կոնտեյները (Նկ. 35),
դատարկեք դրանք և կրկին տեղադրեք մեքենայի մեջ:
3
Հանեք ջրի բաքը և դատարկեք այն: Այնուհետև հանեք AquaClean ֆիլտրը:
4
Philips-ի նստվածքի հեռացման միջոցի ամբողջ շիշը լցրեք ջրի բաքի մեջ, ապա բաքը լցրեք ջրով
մինչև CALC CLEAN մակարդակը (Նկ. 51): Ապա այն կրկին դրեք մեքենայի մեջ:
5
Մեծ տարա (1,5 լ) դրեք սուրճի ծորակի տակ:
6
Համոզվեք, որ HygieSteam կոնտեյները ճիշտ էմոնտաժված (Նկ. 44) և կցված մեքենային (Նկ. 45):
Կաթի խողովակը դրեք կաթի խողովակի բռնիչի մեջ (Նկ. 46):
7
Հետևեք էկրանի հրահանգներին՝ նստվածքների մաքրման գործընթացը սկսելու համար:
Նստվածքի մաքրման գործընթացը տևում է մոտ. 30 րոպե, այն բաղկացած է նստվածքի մաքրման
և ողողման ցիկլից:
8
Նստվածքի մաքրման ցիկլը ավարտվելուց հետո դուք պետք է ողողեք ջրի բաքը և ջրի վազքուղին:
Հետևեք էկրանին ցուցադրվող հրահանգներին:
9
Ջրի բաքում դրեք նոր AquaClean զտիչ և ակտիվացրեք այն (Տես գլուխ 'AquaClean ջրի զտիչի
ակտիվացում (5 րոպե)'):
Խորհուրդ
․
AquaClean զտիչի օգտագործումն օգնում է նվազեցնել նստվածքներից մաքրման
ընթացակարգի կատարման հաճախականությունը:
Ի՞նչ անել նստվածքներից մաքրման գործընթացի
ընդհատման դեպքում
Նստվածքներից մաքրման ընթացակարգից կարող եք դուրս գալ՝ սեղմելով կառավարման վահանակի
միացման/անջատման կոճակը: Եթե նստվածքներից մաքրման գործընթացն ընդհատվի նախքան
դրա ավարտը, կատարեք հետևյալ գործողությունները.
1
Դատարկեք ջրի բաքը և մանրակրկիտ ցայեք այն:
2
Ջրի բաքը լցրեք թարմ ջրով մինչև CALC CLEAN նշագիծը և նորից միացրեք մեքենան: Մեքենան
կսկսի տաքանալ և կատարել ավտոմատ լվացման ցիկլը:
3
Նախքան որևէ ըմպելիք պատրաստելը, կատարեք ձեռքով ողողման ցիկլ: Ձեռքով ողողման ցիկլը
կատարելու համար նախ ջրի բաքի մեջ կիսով չափ տաք ջուր լցրեք, ապա եփեք 2 գավաթ աղացած
սուրճ՝ առանց աղացած սուրճ ավելացնելու:
Նշում՝ Եթե նստվածքի մաքրման գործընթացը չի ավարտվել, ապա մեքենան հնարավորինս շուտ
կպահանջի մաքրման այլ գործընթաց:
"Cargando la instrucción" significa que debes esperar hasta que el archivo se cargue y puedas leerlo en línea. Algunas instrucciones son muy grandes y el tiempo de carga depende de la velocidad de tu conexión a Internet.
Otros modelos de máquinas de café Saeco
-
Saeco Nina Plus cappucino
-
Saeco SM6480/00
-
Saeco SM6582/30
-
Saeco SM6585/00