Saeco SM8780/00 - Manual de instrucciones - Página 171

Saeco SM8780/00 Máquina de café – Manual de instrucciones en formato pdf, léalo en línea gratis. Esperamos que le ayude a resolver cualquier duda que pueda tener al utilizar el aparato.

Si aún tiene preguntas, escríbalas debajo del manual de instrucciones.

"Estamos cargando el manual" significa que debe esperar a que se cargue el archivo para poder leerlo en línea. Algunos manuales son muy pesados y el tiempo que tardan en aparecer depende de su velocidad de internet.
Página:
/ 207
Estamos cargando el manual
background image

796

Հայերեն

-

«Մանրակրկիտ մաքրում կաթից». Philips-ի կաթի վազքուղու մաքրման միջոցով կատարեք
«Մանրակրկիտ մաքրում կաթից» պրոցեդուրան՝ կաթի ներքին համակարգը մանրակրկիտ
մաքրելու համար:

Ներքին կապուչինատորի լվացումը ծորակի տակ

1

Բացեք ներքին կապուչինատորի դռնակը (Նկ. 37):

2

Հրեք ներքին կապուչինատորը ներքև և հանեք այն (Նկ. 38):

3

Քանդեք ներքին կապուչինատորը՝ քաշել-հանելով ներքևի մասը վերևի մասից (Նկ. 39):

4

Քանդեք բոլոր մասերը (Նկ. 40) և լվացեք ծորակի տակ:

5

Նորից հավաքեք ներքին կապուչինատորը:

6

Ներքին կապուչինատորը տեղը դնելու համար դրեք այն ուղիղ դիրքով և համոզվեք, որ անցքերը
հավասարեցված են մեքենայի երկու խողովակների հետ: Այնուհետև շարժեք ներքին
կապուչինատորը դեպի վեր, մինչև այն կտտոցով փակվի իր տեղում (Նկ. 1): 

7

Փակեք դռնակը:

Մանրամասն տեսա-հրահանգների համար այցելեք 

www.saeco.com/care

 կայք:

Աղային նստվածքների մաքրման պրոցեդուրան

Օգտագործեք միայն Philips-ի նստվածքի մաքրման միջոցը: Ոչ մի դեպքում մի օգտագործեք
ծծմբաթթվի, աղաթթվի, սուլֆամաթթվի կամ քացախաթթվի (քացախ) վրա հիմնված
նստվածքազերծող նյութ, քանի որ դա կարող է վնասել մեքենայի ջրի վազքուղին և պատշաճ կերպով
չի լուծի կրաքարը: Philips-ի նստվածքի մաքրման միջոցը չօգտագործելու դեպքում ձեր երաշխիքը
կչեղարկվի: Սարքավորումը նստվածքից չմաքրելու դեպքում նույնպես ձեր երաշխիքը կչեղարկվի:
Philips-ի նստվածքի մաքրման միջոցը կարող եք ձեռք բերել տեղական կամ առցանց առևտրային
ներկայացուցիչներից կամ լիազորված սպասարկման կենտրոններից:

1

Երբ մեքենան ձեզ հիշեցնում է մաքրել նստվածքը, հպեք հաստատման   պատկերակը, որպեսզի
սկսեք: Առանց մեքենայի հիշեցման՝ նստվածքների մաքրումը սկսելու համար հպեք
«Կարգավիճակ» պատկերակին և ընտրեք «Աղային նստվածքների մաքրում»:

2

Հեռացրեք կաթիլների դարակը, սուրճի նստվածքի կոնտեյները և HygieSteam կոնտեյները (Նկ. 26),
դատարկեք դրանք և կրկին տեղադրեք մեքենայի մեջ:

3

Հանեք ջրի բաքը և դատարկեք այն: Այնուհետև հանեք AquaClean ֆիլտրը:

4

Լցրեք Philips-ի մաքրող նյութի ամբողջ շիշը ջրի բաքի մեջ, ապա լցրեք այն ջրով մինչև CALC CLEAN
նշագիծը (Նկ. 41): Այնուհետև նորից տեղադրեք ջրի բաքը մեքենայի մեջ:

5

Մեծ տարա (1,5 լ) դրեք սուրճի ծորակի տակ:

6

Համոզվեք, որ HygieSteam կոնտեյները ճիշտ է մոնտաժված (Նկ. 34) և ամրացված մեքենային (Նկ.
35): Կաթի խողովակը դրեք խողովակի բռնիչի մեջ:

7

Հետևեք էկրանի հրահանգներին՝ նստվածքների մաքրման գործընթացը սկսելու համար:
Նստվածքի մաքրման գործընթացը տևում է մոտ. 30 րոպե, այն բաղկացած է նստվածքի մաքրման
և ողողման ցիկլից:

8

Նստվածքի մաքրման ցիկլը ավարտվելուց հետո դուք պետք է ողողեք ջրի բաքը և ջրի վազքուղին:
Հետևեք էկրանին ցուցադրվող հրահանգներին:

9

Տեղադրեք նոր AquaClean ֆիլտրը ջրի բաքի մեջ և ակտիվացրեք այն (Տես գլուխ 'AquaClean ջրի
ֆիլտրի ակտիվացում (5 րոպե)'):
Խորհուրդ

 AquaClean զտիչի օգտագործումն օգնում է նվազեցնել նստվածքներից մաքրման

ընթացակարգի կատարման հաճախականությունը:

instruccionespdf.com
¿Tiene más preguntas?

¿No ha encontrado la solución a su problema en el manual o tiene otros problemas? Haga su pregunta en el siguiente formulario con una descripción detallada de su situación para que otras personas y expertos puedan responderla. Si sabe cómo resolver el problema de otra persona, ayúdele :)

Hacer una pregunta